Անընդունելի ենք համարում 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումը
14:18 - 30 օգոստոսի, 2019

Անընդունելի ենք համարում 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ ՀՀ վարչապետի որոշումը

Անընդունելի ենք համարում 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը։ Այս մասին ասված է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Անընդունելի ենք համարում 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը։

Որպես 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, հայ ժողովուրդը շատ ավելի սուր կերպով է զգում նույն ճակատագրին արժանացած ժողովուրդների ցավը։ Եվ նույն ճակատագրի բերմամբ մենք պարտավոր ենք ցավակից ու զորավիգ լինել նրանց։ Լեհաստանը տասնյակ միլիոնավոր կյանքեր խլած 2-րդ համաշխարհային պատերազմի առաջին զոհն է, իսկ լեհ ժողովուրդը՝ ամենածանր ցեղասպանական կորուստներ կրած ժողովուրդներից մեկը։ 2-րդ համաշխարհային պատերազմը ծանրագույն կորուստներ է պատճառել նաև հայ ժողովրդին։ Ընդամենը մեկ սերունդ առաջ ցեղասպանության ենթարկված մեր ժողովուրդը կորցրել է իր շուրջ 300 հազար զավակներին։

Ուստի Հայաստանի Հանրապետության վարչապետի համար չէր կարող լինել ավելի կարևոր գործ, քան Լեհաստանում անցկացվող 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելը։ Դա է պահանջում ոչ միայն ազգային արժանապատվությունն ու բարոյական պարտականությունը, այլև ազգային-պետական շահը։ Անընդունելի ենք համարում 2-րդ համաշխարհային պատերազմի 80-րդ տարելիցի միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումը։

Հայ ժողովուրդը խորին հարգանքով է վերաբերվում 2-րդ աշխարհամարտի զոհերի հիշատակին և ցավակից ու զորավիգ է ցեղասպանություն վերապրած լեհ ժողովրդին։

Ողջունում ենք Լեհաստանում անցկացվող՝ 2-րդ աշխարհամարտի տարելիցի միջոցառումների բոլոր մասնակիցներին և հավաստիացնում ենք, որ նրանց կողքին ենք հանուն ազատության և ժողովրդավարության»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել