Խորհրդարանը կողմ քվեարկեց կերակրողին կորցրած ուսանողի կենսաթոշակ ստանալու տարիքը բարձրացնելու վերաբերյալ նախագծին |pastinfo.am|
07:16 - 23 հունվարի, 2020

Խորհրդարանը կողմ քվեարկեց կերակրողին կորցրած ուսանողի կենսաթոշակ ստանալու տարիքը բարձրացնելու վերաբերյալ նախագծին |pastinfo.am|

pastinfo.am: Ազգային ժողովը 110 կողմ 0 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց կերակրողին կորցրած ուսանողի կենսաթոշակ ստանալու տարիքը բարձրացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Նարեկ Զեյնալյանի՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծով նախատեսվում է կերակրողին կորցրած ուսանողի կենսաթոշակ ստանալու տարիքը 23-ից բարձրացնել 26։

Նախագծի համահեղինակ Հայկ Կոնջորյանը խոսքով գործող օրենսդրությամբ կերակրողին կորցնելու դեպքում այն երեխաները, որոնք սովորում են առկա ուսուցմամբ բուհերում, կարող են ստանալ կերակրողին կորցնելու աշխատանքային կենսաթոշակ և կերակրողին կորցնելու նպաստ, և այդ իրավունքը կարող են պահպանել մինչև 23 տարեկան, սակայն նախագծով առաջարկվում է տարիքային շեմը 23-ից բարձրացնել 26. «23 տարեկանի դրույթը հաստատվել է՝ ելնելով նախկինում գործող 10-ամյա միջնակարգ կրթության և մեկաստիճան բարձրագույն կրթության համակարգից։

2004 թվականին Հայաստանում անցում է կատարվել երկաստիճան բարձրագույն կրթության համակարգի, իսկ 2009-ին՝ անցում է կատարվել 12-ամյա միջնակարֆ կրթության, որի արդյունքում նշված իրավունքից օգտվող ուսանողները բուհն ավարտում են ոչ թե 23 տարեկանում, այլ ավելի ուշ։ Նախագծի նպատակն է շտկել օրենսդրության մեջ տեղի ունեցած այն բացը, որի արդյունքում երեխաների մի մասը զրկվել է օրենսդրությամբ օժտված իրավունքից, և տարիքային շեմը 23-ից բարձրացնել 26-ը»,-հավելեց Հայկ Կոնջորյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել