Վրաստանի խորհրդարանի շենքի տարածքը ցանկապատել են |aliq.ge|
11:34 - 22 հունվարի, 2020

Վրաստանի խորհրդարանի շենքի տարածքը ցանկապատել են |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի խորհրդարանի դիմաց երկու մետր բարձրությամբ ցանկապատ է տեղադրվել: Մինչ այդ խորհրդարանի մոտ տեղադրված վրանները Թբիլիսիի քաղաքապետարանը հավաքել և տեղում երեխաների համար ամանորյա ատրակցիոններ էր տեղադրել:

Վրաստանի խորհրդարանի տարածքը հունվարի 21-ին ուշ երեկոյան է պատվել կանաչ ցանկապատով: Ցանկապատից ներս անցնել չի թույլատրվում, տարածքում ոստիկաններ են կենտրոնացված:

Թբիլիսիի քաղաքապետարանում ասում են, որ խորհրդարանի ցանկապատման մասին Թբիլիսիի կառավարման նիստին կխոսի քաղաքապետ Կախա Կալաձեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել