Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի |azatutyun.am|
10:47 - 05 հոկտեմբերի, 2019

Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի |azatutyun.am|

azatutyun.am։ Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, թե Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի։ «Այդ մասին հիշատակում չկա հակամարտության կարգավորման մասին միջազգային որևէ փաստաթղթում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լելյա Աբդուլաևան:

«Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություններում, ինչպես նաև հակամարտության կողմերի միջև համապատասխան պայմանավորվածություններում հստակ նշվում է բնակչություններին խաղաղության նախապատրաստելու մասին», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ավելի վաղ՝ նախօրեին էլ Ադրբեջանի նախագահն էր պնդել նույն դիրքորոշումը՝ հակադարձելով վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի։

Ելույթին ի պատասխան Հայաստանի արտգործնախարարության խոսնակը երեկ հայտարարել էր. «Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել