ՊԵԿ նախագահը դեմ է քննչական վարչությունը Քննչական կոմիտեին փոխանցելուն |lragir.am|

10:40 - 24 հոկտեմբերի, 2019

lragir.am: Պետական կեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, որ ՊԵԿ քննչական վարչությունը Քննչական կոմիտեի կազմ տեղափոխելու գործընթացին իրենք համաձայն չեն։ Նա ասաց, որ հնարավորություն չի ունեցել արտահայտել իր կարծիքը, քանի որ վերջին պահերին է այդ որոշումը կայացվել։

«Դա որոշում էլ չէ, ռազմավարությամբ նախատեսված մտադրություն է, որ երեք տարվա ընթացքում պետք է իրականացվի։ Ինքնանպատակ չէ, որ Քննչական վարչությունն անպայման լինի ՊԵԿ-ի կազմում։ Մենք պետք է մի քանի գնահատական տանք՝ ՊԵԿ-ն իրավապահ մարմի՞ն է և արդյոք ՊԵԿ-ին քննչական գործառույթներ պետք են, թե պետք չեն։ Իմ կարծիքով՝ պետք է, բայց եթե երեք տարվա ընթացքում այնպիսի ռազմավարություն մշակենք, որ արդյունավետության առումով ճիշտ որոշումներ կայացնենք, կարող ենք նաև այլ իրավիճակ ունենալ։ Այս պահին ես ունեմ մտահոգություններ»,- ասաց Անանյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել