Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել․ Արծրուն Հովհաննիսյան
04:58 - 18 դեկտեմբերի, 2019

Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել․ Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ կեսգիշերին մոտ Ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։

Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան»։

Հիշեցնենք, որ երեկ 22:00-22:30-ի սահմաններում Ադրբեջանական ԶՈւ-երը կրակ են բացել Իջևան-Նոյեմբերյան մայրուղու և Կոթի գյուղի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը: ՀՀ ԶՈւ-երի կողմից կորուստներ չեն եղել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել