Նախորդ շաբաթ  հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 180 անգամ
10:07 - 21 դեկտեմբերի, 2019

Նախորդ շաբաթ հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 180 անգամ

Դեկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ կիրառելով, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 180 անգամ՝ ՊԲ-ի առաջապահ ուժերի ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց:

ԱՀ զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում հստակորեն կատարել են առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության ներքո:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել