Արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է ՀՀ տարածքում սպասվող երկրաշարժի վերաբերյալ լուրերը
16:08 - 09 հունվարի, 2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է ՀՀ տարածքում սպասվող երկրաշարժի վերաբերյալ լուրերը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է ՀՀ տարածքում սպասվող երկրաշարժի վերաբերյալ լուրերը։Հայտարարության մեջ նշվում է․


«Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում լուրեր են շրջանառվում, իբր Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մասնավորապես Երևան քաղաքում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը պաշտոնապես հայտարարում է, որ որևէ հիմք չկա նման տեղեկատվություն տարածելու համար, քանի որ ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից, ուստի ոչ մի հիմք չկա խուճապի: Խնդրում ենք հետևել միայն պաշտոնական հաղորդագրությունների»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել