Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննության իրականացում․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի մասին |tert.am|
12:13 - 24 ապրիլի, 2024

Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննության իրականացում․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով քաղաքացիներին վնասվածքներ հասցնելու դեպքի մասին |tert.am|

tert.am: Խոսել ենք բերման ենթարկվածների հետ, նաև հայտարարություն ենք տարածել, որտեղ անընդունելի ենք համարել թե՛ հավաքի մասնակիցների, թե՛ ոստիկանների և թե՛ բոլոր դերակատարների կողմից որևէ տեսակի բռնության կիրառումը։

Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով երեկ բողոքի ակցիա իրականացնող տավուշցիներին բերման ենթարկելու գործողություններին, ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ կասկածներ, արագ արձագանքման խումբ եմ ուղարկել ոստիկանական ստորաբաժանումներ և հիվանդանոցներ, զրուցել ենք բոլորի հետ, այդ ամենը ընդհանրացնելու ընթացքում հնարավորություն կուենանք եզրահանգումներ անել»,- ասաց նա։

Մանասյանը նշեց, որ երեկ Նոյեմբերյանում ԵԿՄ-ին պատկանող մեքենան քաղաքացու ուղղությամբ վարելու և վնասվածքներ հասցնելու դեպքով հայտարարություն են տարածել։

«Հատուկ շեշտադրել ենք, որ այս դեպքով բռնության կիրառումը որևէ դերակատարի կողմից ուղղակի անթույլատրելի է, պահանջել ենք իրավասու մարմինների կողմից այդ հարցով պատշաճ քննության իրականցում։ Մենք Սուրեն Պետրոսյանի հետ էլ ենք հանդիպել, արձանագրել ենք իր կողմից բարձրաձայնված խնդիրերը։ Հանձնարարել եմ իմ աշխատատակիցներին, որ ձերբակալման ժամը լրանալուց հետո այցելեն այնտեղ ու արձանագրեն նրանց պատշաճ ազատ արձակումը»,- ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել