«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կշեղի Վրաստանին եվրոպական ուղուց․ Միլլեր |azatutyun.am|
09:34 - 16 ապրիլի, 2024

«Օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կշեղի Վրաստանին եվրոպական ուղուց․ Միլլեր |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը խորապես մտահոգված է, որ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ և կշեղի Վրաստանին իր եվրոպական ուղուց, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

Վաշինգտոնը նաև մտահոգություն է հայտնել, որ այս օրինագիծը կխոչընդոտի անկախ լրատվամիջոցների աշխատանքը, որոնք բարձրորակ տեղեկատվության հասանելիություն են ապահովում Վրաստանի քաղաքացիների համար։

«Բայց քանի որ սա դեռ օրենքի նախագիծ է, դեռ չեմ խոսի օրենքի վերածվելու դեպքում հետևանքների մասին», - ասել է Միլլերը։

Վրաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները անցած շաբաթ պաշտոնական շրջանառության մեջ դրեցին «Օտար պետությունների ազդեցության թափանցիկության», կամ ավելի պարզ ասած՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։

Աղմկահարույց օրենքի նախագծի շուրջ քննարկումները Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում երեկ մեկնարկեցին ընդդիմության բողոքի ցույցերի, Թբիլիսիի մերձավոր դաշնակիցների կոշտ քննադատության, պատգամավորների միջև ծեծկռտուքի ուղեկցությամբ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել