Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահը
09:23 - 15 ապրիլի, 2024

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի նախագահը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում դիմավորել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով պաշտոնական այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Այցի շրջանակում նա հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել