Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել․ Աննա Մկրտչյան
 |aravot.am|
13:39 - 11 ապրիլի, 2024

Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել․ Աննա Մկրտչյան |aravot.am|

aravot.am: «Հարգելի քաղաքացիներ, դուք պարտավոր եք իմանալ, որ Հայաստանի Հանրապետությունում ձեր հարկերի հաշվին ֆինանսավորվում եւ բարեփոխումներ են անվանվում գործընթացներ, որոնց արդյունքում մեր հայրենիքը պաշտպանած զինվորը կարող է կալանավորվել, բայց դիվերսանտ ադրբեջանցին Քննչական կոմիտեի կողմից ժամերի ընթացքում արդարացվել եւ հետ ուղարկվել Ադրբեջան»,- ԱԺ նիստում իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա հավելեց․ «Դուք պարտավոր եք իմանալ, որ հիմա Բաքվում կան հարյուրավոր գերիներ, որոնց իրավունքներով, էլ չեմ ասում անվտանգությամբ, այս իշխանությունը չի էլ ուզում զբաղվել, որովհետեւ հայտարարել են, որ իրենց համար գերիները մեռած են, կամ որ ավելի վատ է՝ հանցագործ են, ի՞նչ տարբերություն Երեւանում են նստած, թե Բաքվի բանտում։ Դուք, հարգելի քաղաքացիներ, պարտավոր եք իմանալ, որ Հայաստանում էլ կան քաղաքական պատանդներ, մարդիկ, որոնք բանտարկվել են նաեւ իշխանության հրահանգով, ցանկությամբ, այդ մարդկանց ամիսներով, եթե ոչ տարիներով, չեն այցելում ոչ քննիչներ, ոչ իրենց դատական նիստերն են նշանակվում, որովհետեւ նպատակն արդարադատության իրականացումը չէ։ Եվ այս գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանում իրավական ու դատական ոլորտում անխոչընդոտ իրականացվում է նիկոլականության վարակումը։ Հայաստանի իրավական ոլորտը «հուսալի» ձեռքերում է, մեկ ընկերությունում տնտեսական շահով, այսինքն՝ միասնական փողով կապված երկու մարդկանց ձեռքին։ Մի կողմից՝ Գրիգոր Մինասյանի, մյուս կողմից էլ Կարեն Անդրեասյանի։ Մարդիկ իրենք դատավորներին նշանակում են, դատավորներին պատժում են, դատավորներին խրախուսում են, հետեւում են, որ հանկարծ իրենց կամքից դուրս դատական ակտ չկայացվի»։

Աննա Մկրտչյանն ասաց, որ միջազգային կառույցներն արդեն սկսել են խոսել․ «Ասում են՝ հերիք է, ակնհայտ երեւում է, որ ձեր դատավորները ձեր դատախազների ազդեցության տակ են։ Հրապարակվել են ձայնագրություններ, թե ինչպես եք հրահանգավորում եւ ում եք հրահանգավորում կալանքի ժամկետների մասին»։ Պատգամավորի խոսքով՝ ՀՀ-ում մի ոլորտ կա, որն անխոչընդոտ աճում է՝ 2023 թվականին 40 հազարից ավելի հանցագործության դեպք է գրանցվել։

«Բայց այստեղ էլ կա արդարացում եւ հիմնավորում՝ մեր երկրի բնակչության 80 տոկոսից ավելին տանել չի կարողանում գործող իշխանություններին։ Բա ի՞նչ եք կարծում, ոստիկանություն այս 80 տոկոսո՞վ չէ, որ պետք է զբաղվի, հո չի՞ գնալու հանցագործներին բռնի։ Պետք է անի ամեն ինչ, որ իշխանությանը վտանգ չսպառնա»,- նշեց Աննա Մկրտչյան։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել