Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, խնդիրն ավելի խորն է. փոխարտգործնախարար
 |tert.am|
11:43 - 11 ապրիլի, 2024

Երուսաղեմի ստատուս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, խնդիրն ավելի խորն է. փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան մեր քաղաքացիների կամ հայրենակիցների անվտանգությունը։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ խոսելով Երուսաղեմի հայկական թաղամասի՝ «Կովերի պարտեզի» մասին։

«Երուսաղեմի ստատոս-քվոյի փոփոխության փորձ է տեղի ունենում, ըստ էության, ինչի շուրջ ՀՀ ԱԳՆ-ն խնդրով հետաքրքրված տարբեր գործընկերների՝ թե՛ արաբական երկրների հետ, թե՛ միջազգային այլ գործընկերների հետ, թե՛ բազմակողմ հարթակներում բարձրաձայնում է խնդիրը: Գործընթացի հենց սկզբից տեղյակ ենք եղել զարգացումներին և խնդիրը որևէ վայրկյան մեր կողմից չի անտեսվել»,- ասաց Կոստանյանը։

Հիշեցնենք՝ Իսրայելի ոստիկանությունը ապրիլի 3-ի մոտ ժամը 11:00-ին ապօրինի տեղահանում է սկսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Կովերի պարտեզ» կալվածքից՝ ոչնչացնելով Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի գույքը, և հարձակվելով հոգևորականների և տեղացի հայերի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել