ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան
 |arm.sputniknews.ru|
12:07 - 10 ապրիլի, 2024

ՀՀ–ն Արևմուտքի հետ գործակցությունը չի հակադրում Իրանի հետ հարաբերություններին. Փաշինյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում սպասում է ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը: 

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:

«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում»,-ասաց Փաշինյանը:

Նրա գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, ուստի շարունակելու են ջանքերն այս ուղղությամբ:  

Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության.

«Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս երկու ձևակերպումն ունեն ընդհանրություններ, բայց, այնուամենայնիվ, դրանք նույնը չեն»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ Երևանը Բրյուսելի հետ համագործակցությունը չի զարգացնում Թեհրանի հետ հարաբերությունների հաշվին։

Նա կրկին ընդգծեց Հայաստանի հատուկ Իրանի հետ համագործակցության հարցում։

«Մեր այս հարևանի հետ հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ։ Ընդ որում` Արևմուտքի հետ հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ հարաբերություններին և հակառակը»- եզրափակեց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել