Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք. Նիկոլ Փաշինյան
21:39 - 08 ապրիլի, 2024

Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է անվտանգությանը:

«Երբ անվտանգություն ենք ասում, առաջինը միանգամից ասում ենք բանակ, բայց բանակ պետք է վերջինն ասենք, որովհետև եթե բանակը մտել է գործի մեջ, դա նշանակում է` վերջ, արդեն ամեն ինչ ավարտվել է, ու գործը բանակինն է: Մեր անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- ասել է վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել