ԵԽ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին․ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին

 |factor.am|
15:18 - 08 ապրիլի, 2024

ԵԽ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին․ Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին |factor.am|

factor.am: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այցով Երևանում է, որի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Հիանալի հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում»,- գրել է Բուրիչը X-ի իր միկրոբլոգում։

Մեկ այլ գրառմամբ եվրոպացի պաշտոնյան շնորակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին «ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար»։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել