Սերգեյ Թաշչյանը նշանակվել է  Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ
22:20 - 04 ապրիլի, 2024

Սերգեյ Թաշչյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին որոշում  է ստորագրել Սերգեյ Սամվելի Թաշչյանին 12 ամիս փորձաշրջանով Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ1-1) նշանակելու մասին։ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից տեղեկանում ենք, որ նույն որոշմամբ Թաշչյանն ազատվել է Վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի տեղակալի (պաշտոնի ծածկագիր՝ 06-8-Ղ3-1) պաշտոնից։

Ըստ աղբյուրի՝ Սերգեյ Սամվելի Թաշչյանի փորձաշրջանը համակարգող է նշանակվել Վարչապետի  աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Սեյրանի Կեսոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել