SMS հաղորդագրությունները, որոնցով առաջարկվում է օրական 20,000 դրամ եկամուտ ստանալ, խարդախություն են․ ՆԳՆ ոստիկանություն
14:29 - 30 մարտի, 2024

SMS հաղորդագրությունները, որոնցով առաջարկվում է օրական 20,000 դրամ եկամուտ ստանալ, խարդախություն են․ ՆԳՆ ոստիկանություն

Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք, խոստանալով օրական մինչև 20,000 ՀՀ դրամ եկամուտ։ Կոնտակտային անձը ներկայանում է իբրև ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ, որն իր գործունեությունը ծավալում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը։
 
Զգուշացնում ենք, որ դա ապատեղեկատվություն է: Լրացնելով ձեր անձնական տվյալները՝ կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
 
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել