Ռուսաստանում WSJ-ի լրագրող Էվան Գերշկովիչի կալանքը երկարաձգել են ևս երկու ամսով
 |factor.am|
17:14 - 26 մարտի, 2024

Ռուսաստանում WSJ-ի լրագրող Էվան Գերշկովիչի կալանքը երկարաձգել են ևս երկու ամսով |factor.am|

factor.am: Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը երկու ամսով՝ մինչև հունիսի 30-ը երկարաձգել է The Wall Street Journal ամերիկյան պարբերականի լրագրող Էվան Գերշկովիչի կալանքը՝ լրտեսության գործով (Քրեական օրենսգրքի 276-րդ հոդված): Այս մասին հայտնել է Մոսկվայի ընդհանուր իրավասության դատարանների մամուլի ծառայությունը։

Գերշկովիչը չի ընդունում մեղքը, փոխանցում է Current Time-ը:

ԱՄՆ ղեկավարությունը և The Wall Street Journal-ը կտրականապես հերքում են մեղադրանքները և հայտարարում լրագրողի անմեղության մասին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել նրան։ Անցյալ տարվա ապրիլին ԱՄՆ Պետքարտուղարությունը Գերշկովիչին հայտարարեց «ապօրինի կալանավորված», ինչը հիմք է տալիս գերատեսչությանը գործել ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման շահերից ելնելով։

The Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը ձերբակալվել է Եկատերինբուրգում անցյալ տարվա մարտի 30-ին։ Ռուսական հետաքննությունը պնդում է, որ Գերշկովիչը գաղտնի տեղեկություններ է հավաքել ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին՝ ԱՄՆ-ի պահանջով։ Լրտեսության հոդվածով լրագրողին սպառնում է 12-ից 20 տարվա ազատազրկում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել