Ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալությունների դեպքով ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության բաժին
15:25 - 24 մարտի, 2024

Ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալությունների դեպքով ՄԻՊ արագ արձագանքման խումբն այցելել է Ոստիկանության բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ձերբակալվել են «Մարտական եղբայրություն» միաբանության անդամները:

«Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում»,- նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։

«Մարտական եղբայրություն»-ը մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ վաղ առավոտյան ձերբակալվել է նաև միաբանության անդամ Ավետիս Ավետիսյանը և մի քանի այլ անդամներ։

ՆԳՆ-ից հայտնել են, որ Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է  ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Սակայն եղբայրությունից ավելի ուշ հայտնել են, որ բերման ենթարկվածների թիվը 49 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել