«Աննախադեպ քաղաքական ռեպրեսիաներ են, մարդկանց տներից են տանում». Արամայիս Աղաբեկյանը՝ «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալությունների մասին

 |aravot.am|
13:19 - 24 մարտի, 2024

«Աննախադեպ քաղաքական ռեպրեսիաներ են, մարդկանց տներից են տանում». Արամայիս Աղաբեկյանը՝ «Մարտական եղբայրության» անդամների ձերբակալությունների մասին |aravot.am|

aravot.am: «Մարտական եղբայրության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հերթով ձերբակալում են միաբանության անդամներին, եւ պատճառը, ըստ միաբանության անդամների, «Մարտական եղբայրության» այցը Վերին Ոսկեպար չթույլատրելու քաղաքական հրահանգն է:

Նրանցից շատերի հետ կապը կորել է: Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում «Մարտական եղբայրության» անդամ Արամայիս Աղաբեկյանը հետեւյալը նշեց.

«Սրանք նորանկախ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող քաղաքական ռեպրեսիաներ են, մարդիկ նույնիսկ չեն հասցնում հասնել այնտեղ, որտեղից պետք է Ոսկեպար շարժվեինք, նրանց տներից են անում: Հետաքրքիրն այն է, որ դա անում են պատերազմի թոհուբոհով անցած տղերքի հետ, այն տղերքի, որոնց անցած անձնական ճանապարհի վրա պետք է սերունդներ դաստիարակվեն, բայց փաստացի ներկայիս իշխանությունը նախընտրում է նման մեծ ավանդ ունեցող տղերքին, ինչու չէ նաեւ միաբանության անդամ աղջիկներին բերման ենթարկել»։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում։ 

Հիշեցնենք, որ «Մարտական եղբայրություն» միաբանությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կորել է կապը քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ՝ ենթադրելով, որ վեջինիս, ամենայն հավանականությամբ, բերման են ենթարկել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել