Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ
23:19 - 22 մարտի, 2024

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով նախնական տվյալներով մահացել է 40, տուժել ավելի քան 100 մարդ

«Կրոկուս Սիթի Հոլլ»-ում, նախնական տվյալներով, մահացել է 40 մարդ, տուժել ավելի քան 100-ը: Հատուկ ծառայություններն անցկացնում են օպերատիվ փրկարարական գործողություններ, ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները` ահաբեկչության հետևանքով տուժածներին օգնություն ցուցաբերելու համար;

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» -ում  հնչել են կրակոցներ, որից հետո նետվել են նռնակներ։ Արդյունքում շենքում հրդեհ է բռնկվել։
 
Հրդեհաշիջման աշխատանքները դեռ շարունակվում են։ Հրդեհը մարելու համար օգտագործվում է ավիացիա
 
Ականատեսներից մեկը լարգրողներին պատմել է, որ ահաբեկիչները մտել են դահլիճ և սկսել ուղիղ կրակ բացել մարդկանց ուղղությամբ, ինչպես նաև օգտագործել նռնակներ։
 
Մոսկվայի քաղաքապետը հայտնել է, որ  շաբաթ և կիրակի օրերին քաղաքում նախատեսված բոլոր մարզական, մշակութային և այլ հանրային միջոցառումները կչեղարկվեն։
 
Մի շարք երկրների ղեկավարներ արդեն ցավակցություններ են հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։ 
 

Մասնավորապես Սպիտակ տունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ։ ԱՄՆ-ն տեղի ունեցածն անվանել է սարսափելի հարձակում և հայտնել, որ փորձում են ավելի շատ տեղեկություններ ստանալ կատարվածի մասին։ ԱՄՆ ԱԱԽ Ջոն Կիրբին հայտարարել է, որ  Առայժմ որևէ նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են տեղի ունեցածում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել