Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող, որքան անհրաժեշտ կլինի իր աթոռը պահելու համար. Աննա Մկրտչյան
 |news.am|
12:21 - 20 մարտի, 2024

Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող, որքան անհրաժեշտ կլինի իր աթոռը պահելու համար. Աննա Մկրտչյան |news.am|

news.am: Պետք չի հույս տածել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանձնի, որովհետեւ դա սին հույս է, նույնիսկ  հանցավոր ինքնավստահության հասնող հույս է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող և հայրենիք, որքան անհրաժեշտ կլինի աթոռը պահելու համար: Մարդու համար աքսիոման փող, իշխանություն, աթոռն է՝ իր յուր հանցավոր խմբակի հետ, և մտածել, որ ինչ-որ մի օր արթնանալու է և հասկանա, որ պետական դավաճան է՝  այդպես չի»,-ասաց նա։ 

Ըստ Մկրտչյանի՝ Փաշինյանը Սահմանդրությամբ վերապահված իր բոլոր պարտավորությունները որեւէ կերպ չի կատարում դիտավորությամբ, քանի որ պատասխանատվության չենթարկվելու միակ եղանակը նրա համար Հայաստանի չգոյությունն է. «Եթե չկա Սահմանադրություն, չկա իրավական համակարգ, չկա պետություն, պետական մարմիններ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկեն եւ վերջիվերջո, եթե չկա օբյեկտ, ապա դրա նկատմամբ կատարած հանցագործություններն ո՞վ պետք է պատժի: Նիկոլ Փաշինյանի հմար հայրենիքի գաղափար գոյություն չունի»,-ասաց նա:

Աննա Մկրտչյանի խոսքով՝ միակ հարցի լուծումը վստահաբար ժամանակ չտալն է Նիկոլ Փաշինյանին։ «Ամեն օր ինչ-որ մի քայլ պետք է անել, որը պետք է բերի Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Վայրկյան առաջ ուզում եմ, որ այդ հարցը լուծվի, բայց նստել սպասել, կամ ինչ-որ մեկից փրկություն ակնկալել, այդպես չի լինելու: Ամեն օր պետք է գործել։ Որեւէ մեկը արդեն նրա անունը լսել չի ուզում: Ինքը մեծ եւ ուժեղ հակազդեցության արդյունքում է գնալու»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ շատերը մեղադրում են նաեւ ընդդիմությանը, որ չի կարողանում հասնել իշխանափոխության, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Ընդդիմությունը միակ օգտակար գործը, որ կարող է անել այս պետության համար, Նիկոլ Փաշինյանին վռնդելն է՝ իր կոնկրետ գործողություններով եւ վերացարկված նախադասություններից դուրս: Պետք է շատ կոնկրետ իմանալ՝ մենք ինչի ենք այստեղ, չտրվել կոնստրուկտիվիզմի տեսլականներին, երեւակայելի աշխատանքի պատրանքին:

Այո՛, ես էլ եմ դժգոհ մեզնից, գոհ կլինեմ այն պահին, եթե էստեղ Նիկոլ Փաշինյանը չի լինի, այլ վարչապետի թեկնածուի առաջադրում կլինի»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել