Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է հարակից բնակավայրերի բնակիչների հետ
14:08 - 18 մարտի, 2024

Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է հարակից բնակավայրերի բնակիչների հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Տավուշի մարզ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի տարածած գրառումից:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,- նշված է գրառման մեջ:

ՀՀ վարչապետը մարտի 12-ին տված իր մամուլի ասուլիսի ընթացքում չի բացառել, որ Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։  «Նախկինում էլ չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսել Տավուշի մարզից։ Եվ այս գործընթացի շուրջ որոշումներ կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վերլուծությունից և Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները, անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ»,-նշել էր վարչապետը։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել