Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը
17:14 - 15 մարտի, 2024

Վարչապետն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա»-ի ղեկավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «ՄՏՍ-Արմենիա» ընկերության բաժնետեր Կոնստանտին Սոկոլովին և «ՄՏՍ-Արմենիա»-ի խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ 

Քննարկվել են «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, որի բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերվել է ՀՀ կառավարությանը, գործունեությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:

Կողմերը կարևորել են ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում գործող «ՄՏՍ Հայաստան»-ի հետևողական զարգացումն ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական բարձրացումը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել