Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում
 |factor.am|
12:27 - 15 մարտի, 2024

Բայրամովը հայտարարել է, թե Ադրբեջանն ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում |factor.am|

factor.am: «Ադրբեջանը հետևողականորեն քաղաքական կամք է դրսևորել և ակտիվորեն աջակցել է ուղիղ բանակցություններին, ինչպես նաև ակնկալում է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրում»,- Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ եռակողմ հանդիպմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հայտարարել է, թե Ադրբեջանը, իբր, հավատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու ԱԳ նախարարների մակարդակով վերջին հանդիպումներին՝ Բայրամովը նշել է․ «Այդ հանդիպումները հիմք են ստեղծում խաղաղության համաձայնագրի առաջխաղացման համար և ապահովում են երկու երկրների միջև քաղաքական հարցերի պարզ մոտեցում»։ Եռակողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում Բայրամովն ասել է նաև, թե Հայաստանի հետ խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։

«Մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո Հայաստանի հետ խաղաղության հասնելու պատմական շանս է առաջացել, և Ադրբեջանը ձեռնարկում է դրա համար անհրաժեշտ քայլերը։ Միջազգային հանրությունը պետք է դրական քայլեր ձեռնարկի՝ Հայաստանին վրեժխնդիր գաղափարներից շեղելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել