Ուշադրություն ենք դարձրել մեր համատեղ ջանքերին Հարավային Կովկասում մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ եռակողմ հանդիպման մասին
12:15 - 15 մարտի, 2024

Ուշադրություն ենք դարձրել մեր համատեղ ջանքերին Հարավային Կովկասում մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը՝ եռակողմ հանդիպման մասին

Մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով համաձայնության կգան և կստորագրեն խաղաղության պայմանագիրը, և դա շրջադարձային կլինի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության համար: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչաշվիլին Բաքվում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների 9-րդ հանդիպումը։

«Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում հանգիստ և խաղաղ գոյակցությանը ու պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին»,- ասել է Դարչիաշվիլին։

Խոսելով եռակողմ հանդիպման մասին Վրաստանի ԱԳ նախարարն ասել է, որ Թուրքիան և Ադրբեջանը Վրաստանի ամենամեծ առևտրային գործընկերներն են։ 

Նրա խոսքով քննարկվել են համագործակցությունը քաղաքական, տնտեսական, առևտրի, պաշտպանության, մշակույթի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում․ «Իհարկե, մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և մեր համատեղ ջանքերին՝ այդ մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել