Վարչապետն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին
17:16 - 13 մարտի, 2024

Վարչապետն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Վահե Գաբրաշի տնտեսական և այլ ուղղություններով Հայաստանում իրականացվող գործունեությունը՝ հավելելով, որ կառավարությունը պատրաստ է քննարկել ծրագրերի ընթացքն ու նպաստել նոր նախագծերի կյանքի կոչմանը:

Վահե Գաբրաշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և աջակցության համար՝ ընդգծելով, որ շարունակելու է ակտիվ գործունեությունը Հայաստանում: 

Գործարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ուղղություններով իրականացվող ծրագրերի վերաբերյալ և անդրադարձել առաջիկա նախաձեռնություններին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել