Հանձնարարականներ չեմ տվել, ուղիղ չեմ աշխատել հետը. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել Էդմոն Մարուքյանից |aysor.am|
14:23 - 12 մարտի, 2024

Հանձնարարականներ չեմ տվել, ուղիղ չեմ աշխատել հետը. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել Էդմոն Մարուքյանից |aysor.am|

aysor.am:Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե Հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի աշխատանքից դժգոհ է եղել:

«Պատճառը, որ Էդմոն Մարուքյանը դուրս է եկել, այն է, որ ես դժգոհ եմ եղել իր աշխատանքից, ինքն էլ դրա մասին գիտի, ասել եմ իրեն»,- ասուլիսի ժամանակ այս մասին ասաց նա:

 
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ վերջին հանդիպման ժամանակ Մարուքյանն ասել է, թե Փաշինյանը մի հայտարարություն է արել ու մեջբերել է, ասել է` խնդրահարույց է համարում: 

«Ասացի` բացառված է, ասացի` գնացեք, այդ հայտարարությունն ուղարկեք ինձ՝ վիդեոյով, ասաց` հա, հղում չստացա, ստացա ինչ-որ տեքստ»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե երկար ժամանակ Էդմոն Մարուքյանին հանձնարարականներ չի տվել, ուղիղ չի աշխատել նրա հետ, աշխատել է միջնորդավորված: 

«Ինքը հրաժարական է տվել դրա պատճառով, հասկացել է, որ դժգոհ եմ»,- հավելեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել