Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ
 |armeniasputnik.am|
20:08 - 11 մարտի, 2024

Արևմուտքը փորձում է ՀՀ–ն գործիք դարձնել Մոսկվայի դեմ որդեգրած ուղղության համար. ՌԴ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am:Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի հայտարարությունն այն մասին, որ Մեծ Բրիտանիան ՀՀ–ին կպաշտպանի Ռուսաստանի «սպառնալիքներից»: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 
«Մեզ արդեն չի զարմացնում այն փաստը, որ Լոնդոնում դադարել են թաքցնել հետխորհրդային տարածքում, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրենց բոլոր քայլերի հակառուսական էությունը։ Բայց Հիպիի խոստովանությունը նաև ուղղակի հաստատում է, որ Արևմուտքը ձգտում է Հայաստանը դարձնել գործիք տարածաշրջանում իր կողմից Մոսկվայի դեմ վարած քաղաքականության համար»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից ։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ այս իրավիճակը մտածելու առիթ է Երևանի պատասխանատու քաղաքական գործիչների համար:
 
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել էր, որ Լոնդոնն ընդունում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամակցությունը սառեցնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը և պատրաստ է աջակցություն ցուցաբերել «Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել