Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա։ Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշպտանության նախարարությունը։
Նշվում է, որ մարտի 6-ին մեկնարկել է ադրբեջանական պատվիրակության այցը Թուրքիա՝ Զաքիր Հասանովի ղեկավարությամբ։
Ըստ պաշտպանական գերատեսչության՝ այցի շրջանակում նախատեսվում են պաշտպանության նախարարի հանդիպումները, ինչպես նաև այցերը Թուրքիայի մի շարք ռազմական կառույցներ և ձեռնարկություններ։
comment.count (0)