Ջոն Բոլթոնը պատրաստ է ցուցմունք տալ Թրամփի իմփիչմենթի գործով |civilnet.am|
17:57 - 06 հունվարի, 2020

Ջոն Բոլթոնը պատրաստ է ցուցմունք տալ Թրամփի իմփիչմենթի գործով |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է Սենատում ցուցմունք տալ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով:

«Ես եկել եմ եզրահանգման, որ եթե Սենատը ինձ ցուցմունք տալու ծանուցագիր ուղարկի, ես պատրաստ եմ ցուցմունք տալ»,- հայտարարել է Բոլթոնը:

2019թ. դեկտեմբերին Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ էր հայտնել Դոնալդ Թրամփին՝ իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու համար: Ինքը` Թրամփը, կտրականապես հերքում է այս մեղադրանքները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել