Թրամփի իրավաբանները նրան ներկայացվող բոլոր մեղադրանքներն անօրինական ու անպիտան են անվանել |tert.am|
09:41 - 19 հունվարի, 2020

Թրամփի իրավաբանները նրան ներկայացվող բոլոր մեղադրանքներն անօրինական ու անպիտան են անվանել |tert.am|

tert.am:   ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբաններն առաջին պաշտոնական պատասխանն են ներկայացրել պաշտոնանկության համար նախագահին ներկայացված մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք ժողովրդավարության դեմ ուղղված հարձակումներ են:

Թրամփի փաստաբանների հայտարարությունում ասվում է, որ պաշտոնանկության հոդվածները չեն հաստատում նախագահի կողմից գործած որևէ մեղք, ուստի բոլոր մեղադրանքներն անպիտան փորձեր են՝ միջամտելու 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին։

Պատասխանը տրվել է դատական վարույթի համար դեմոկրատների կողմից նյութի պատրաստումից հետո։

Դոնալդ Թրամփը ԱՄՆ պատմության մեջ երրորդ նախագահն է, որը պաշտոնանկության է ենթարկվել Ներկայացուցիչների պալատի կողմից հարցն ուղարկելով Կոնգրեսի վերին ատյան՝ Սենատ:

Ինչպես արդեն տեղեկացրել է Tert.am-ը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Սենատ է ուղարկել 111 էջանոց փաստաթուղթ, որում ներառված են երկրի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու բոլոր հիմնավորումները: Համաձայն փաստաթղթի՝ Թրամփը խախտել է իր երդումը և կորցրել է հասարակության վստահությունը։

Գործակալության տվյալներով՝ Սենատ ուղարկված փաստաթղթում ներառված են վկաների հանրային և գաղտնի ցուցմունքները, որոնք տրվել են Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի հարցով լսումների ժամանակ: Փաստաթղթում իմփիչմենթը անվանվում է քաղաքական, այլ ոչ թե իրավական գործընթաց:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնանկության օգտին՝ «լիազորությունների չարաշահում» հոդվածով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել