Չի կարելի թույլ տալ իշխանությունների առաջարկած Սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Վազգեն Մանուկյան
 |news.am|
12:40 - 29 փետրվարի, 2024

Չի կարելի թույլ տալ իշխանությունների առաջարկած Սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Վազգեն Մանուկյան |news.am|

news.am: Ոչ ոք երբեք Հայաստանին հավակնություններ չի ներկայացրել Անկախության հռչակագրի հետ կապված։ Այս մասին հայտնել է ՀՀ նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ամեն ժողովուրդ ինքն է որոշում իր նպատակները նման փաստաթղթերում, եւ հայ ժողովուրդը նույնն է արել՝ Հռչակագրում հղում կատարելով ՄԱԿ կանոնադրության դրույթներին։

«Հռչակագիրը չի խանգարել մեզ զարգանալ, դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ անգամ բանակցություններ վարել Թուրքիայի հետ, երբեք չի դարձել խոչընդոտ այլ երկրների հետ հարաբերությունների համար, եւ ոչ ոք նրան պահանջներ չի ներկայացրել»,- հիշեցրել է նա։

Մանուկյանի խոսքով՝ թշնամին պատերազմ կսկսի ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բան գրված է Հռչակագրում, այլ որովհետեւ մենք թույլ ենք, մեր իշխանությունները մշտապես զիջում են։ «Ճնշման տակ Սահմանադրությունը փոխելով՝ մենք մեզ ամոթալի վիճակում ենք դնում։ Դա ինքնին կնշանակի նահանջ՝ էլ չեմ ասում այն մասին, թե ինչպես այս իշխանությունները կիրականացնեն նման հանրաքվեն։ Հարգանքը կորցրած ժողովուրդը ոչ մի նպատակի չի հասնի»,- զգուշացրել է Մանուկյանը՝ բոլոր ուժերին եւ քաղաքացիներին բարձր նպատակի շուրջ միավորվելու կոչ անելով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել