«Այսօր մենք հայ ժողովրդի հետ սգում ենք Սումգայիթում բոլոր սպանվածներին»․ ԱՄՆ դեսպանություն |azatutyun.am|
12:53 - 27 փետրվարի, 2024

«Այսօր մենք հայ ժողովրդի հետ սգում ենք Սումգայիթում բոլոր սպանվածներին»․ ԱՄՆ դեսպանություն |azatutyun.am|

azatutyun.am: «Այսօր մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք 1988 թվականին Սումգայիթում բոլոր սպանվածներին», - Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ զորակցություն հայտնելով զոհերի ընտանիքներին, բոլոր տուժածներին ու տեղահանվածներին։

«Մենք կշարունակենք աշխատել տարածաշրջանում հանուն խաղաղության, որպեսզի այսօրինակ ողբերգությունները չկրկնվեն», - գրել է Քրիստինա Քվինը։

Այսօր լրանում է 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված հայերի ջարդերի 36-րդ տարելիցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել