ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի նախագահի Հայաստան այցի մասին տարածվող լուրին |armenpress.am|
12:17 - 24 փետրվարի, 2024

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի նախագահի Հայաստան այցի մասին տարածվող լուրին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին, թե նախատեսվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան։

«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել