Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի հետ Հայաստան կժամանեն պաշտպանական ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ
 |factor.am|
17:33 - 22 փետրվարի, 2024

Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի հետ Հայաստան կժամանեն պաշտպանական ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ |factor.am|

factor.am: Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյույի՝ Հայաստան կատարելիք այցին անդրադարձել է Politico-ն՝ նշելով, որ սա Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի առաջին նման այցն է և վկայում է Հայաստանի հետ Ֆրանսիայի պաշտպանական կապերի խորացման մասին:

«Հայաստանը հեռանում է Մոսկվայի հետ իր պատմական հարաբերություններից, իսկ Փարիզը ձգտում է մեծացնել իր ազդեցությունը Ռուսաստանի նախկին դաշնակիցների, այդ թվում՝ Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ»,-գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ ֆրանսիացի նախարարի հետ Հայաստան են ժամանելու ֆրանսիական հայտնի պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչները․ «Հայաստան թռչող պատվիրակության կազմում են պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ MBDA-ի, Nexter-ի, Safran-ի, Thales-ի և Arquus-ի»։ Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի այցի առնչությամբ Le Figaro-ն հայտնել էր, որ Հայաստան է առաքվելու ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակ։

Լրատվամիջոցը գրում է, որ 2023 թվականի հոկտեմբերին Ֆրանսիան և Հայաստանը ստորագրել էին համաձայնագիր, որը ներառում է Thalès Ground Master (GM200) երեք ռադարների գնման պայմանագիր, որոնք կարող են հայտնաբերել թշնամու ինքնաթիռները 250 կմ հեռավորության վրա, ինչպես նաև Safran ընկերության գիշերային տեսողության համակարգեր, հեռադիտակների, սարքավորումներ։

Բացի այդ՝ հաղորդվում է, որ ֆրանսիական բանակն այս տարի նախատեսվում է անցկացնել լեռնային մարտական ​​պատրաստության երեք դասընթաց ՀՀ Զինված ուժերի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել