Սամվել Շահրամանյանը Արցախի այլ պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն. նա չպատասխանեց որեւէ հարցի |news.am|
10:17 - 20 փետրվարի, 2024

Սամվել Շահրամանյանը Արցախի այլ պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն. նա չպատասխանեց որեւէ հարցի |news.am|

news.am: Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը, արցախցի այլ պաշտոնյաներ ու պատգամավորներ այսօր՝ փետրվարի 20-ի առավոտյան այցելել են «Եռաբլուր» պանթեոն:

Սամվել Շահրամանյանը չպատասխանեց լրագրողների որեւէ հարցի, նստեց մեքենան եւ հեռացավ:

Հիշեցնենք, որ այսօր լրավում է արցախյան շարժման 36-ամյակը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել