ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում |armenpress.am|
17:53 - 16 փետրվարի, 2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության սահուն շարունակության համար նոր ծրագրեր են քննարկվում և մշակվում |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար միջնաժամկետ և երկարաժամկետ  աջակցության ծրագրերը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համար օրակարգային են և ըստ այդմ՝ քննարկվում ու մշակվում են նոր ծրագրեր։

Այս մասին փետրվարի 16-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ ընդգծելով, որ դրանք կապահովեն ընթացիկ ծրագրերի շարունակականությունը։

«Այն ծրագիրը, որն այժմ գործում է՝ բնակվարձերի և կոմունալ վճարների համար,  6 ամիս տևողությամբ է։ Այն կավարտվի մարտ ամսին և, բնականաբար, կլինի նաև ծրագիր, որը կապահովվի սահուն շարունակությունը»,-հավելել է Մանուչարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել