Լիահույս եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին
12:17 - 09 փետրվարի, 2024

Լիահույս եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի միկրոբլոգում շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետ նշանակվելու առթիվ:

«Իրակլի Կոբախիձե, սրտանց շնորհավորում եմ ձեզ նշանակման կապակցությամբ: Լիահույս եմ, որ մեր ժողովուրդների ընդհանուր արժեքների, ամուր բարեկամության և ժողովրդավարական գաղափարների վրա հիմնված ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է Իրակլի Կոբախիձեին վարչապետ նշանակելու մասին հրամանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել