Սա հրաշալի հիմք է Հայաստան-ԵՄ համագործակցության համար․ Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին ՄՔԴ-ին միանալու առթիվ
 |armenpress.am|
15:03 - 07 փետրվարի, 2024

Սա հրաշալի հիմք է Հայաստան-ԵՄ համագործակցության համար․ Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին ՄՔԴ-ին միանալու առթիվ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին՝ Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ:

Պատգամավորն այս առիթով գրառում է կատարել X սոցիալական հարթակի իր էջում:

«Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանին՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Սա երկրի՝ օրենքի գերակայության նկատմամբ ունեցած հանձնառության հստակ նշան է և հրաշալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,- եզրափակել է նա:

Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել