Հունգարիան մտադիր է Երևանում հյուպատոսություն բացել
 |armenpress.am|
18:07 - 06 փետրվարի, 2024

Հունգարիան մտադիր է Երևանում հյուպատոսություն բացել |armenpress.am|

armenpress.am:  Հունգարիան մտադրություն ունի Երևանում հյուպատոսություն բացել: Այս մասին հայտարարեց Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք մտադրություն ունենք Երևանում հյուպատոսություն բացել: Սա, իհարկե, կօգնի ճանապարհ հարթել և կաջակցի նաև Հայաստանի համար վիզաների ազատականացման գործընթացին»,- ասաց Նովակը:

 Հունգարիայի նախագահը նաև նշել է, որ հայ-հունգարական առևտրային հարաբերություններում առկա է դրական դինամիկա:

«Ուրախ ենք, որ հունգարական ընկերությունները ներկայացված են Հայաստանում, օրինակ՝ «Wizzair» ավիաընկերությունը: Մենք տեսնում ենք, որ մեր առևտրային հարաբերություններում կա դրական դինամիկա: 2022 թվականի դրությամբ աննախադեպ քանակությամբ հունգարական ապրանքներ են ուղարկվել Հայաստան: 2003-2022 թվականների ընթացքում 2,6 միլիոն դոլարից  29 միլիոն դոլարի է հասել առևտրատնտեսական շրջանառությունը»,- ընդգծեց Նովակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել