ՄԻՊ ներկայացուցիչները այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ
19:13 - 01 փետրվարի, 2024

ՄԻՊ ներկայացուցիչները այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 1-ին այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։

Առանձնազրույցների ընթացքում ներկայացվել են քրեական վարույթների քննությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանն ու հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխությանն առնչվող մի շարք հարցեր:

Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց պահման պայմաններն ու իրավունքների ապահովման վիճակը:

Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի իրավասու ներկայացուցիչների հետ:

Այցի արդյունքները կամփոփվեն և ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել