«Toto»-ն ու «Vbet»-ը բողոքում են իրար դեմ․ երկուսի նկատմամբ էլ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել |factor.am|
13:02 - 29 հունվարի, 2024

«Toto»-ն ու «Vbet»-ը բողոքում են իրար դեմ․ երկուսի նկատմամբ էլ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել |factor.am|

factor.am: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել  վիճակախաղերով,  և ինտերնետ շահումով խաղերով զբաղվող «Սոֆթ Կոնստրակտ», տեսալսողական ծրագրեր հեռարձակող «Ֆասթ Մեդիա», վճարահաշվարկային ծառայույթուններով զբաղվող «Ֆասթ Շիֆթ» և մշակութային ծրագրեր իրականացնող «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունների նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՄՊՀ-ից։ 

Վարույթը հարուցվել է «Դիջիթեյն» ընկերության հաղորդման վրա։  Ընկերությունը դեկտեմբերի 27-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունն իր հետ փոխկապակցված և իր բաժնետերերի կողմից անմիջապես վերահսկվող մի շարք հայաստանյան և օտարերկրյա իրավաբանական անձանց միջոցով շարունակաբար գովազդում է «Vbet» և «Vivaro» ապրանքային նշանները՝ շրջանցելով «Գովազդի մասին» օրենքով սահմանված խաղային ոլորտի առնչությամբ կիրառելի սահմանափակումները և ներգրավվելով անբարեխիղճ մրցակցության մեջ:

Այսպես․ «Դիջիթեյն» ընկերությունը պնդում է, որ  «Սոֆթ Կոնստրակտ», «Ֆասթ Մեդիա», «Ֆասթ Շիֆթ» և «Իմեջին Հաբ Բայ Սոֆթ» ընկերությունների կողմից արվում է «հովանոցային» կամ թաքնված գովազդ, ինչն օրենքով արգելված է։  Ըստ հաղորդման՝ «Ֆասթշիֆթ» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում վճարահաշվարկային ծառայությունների ոլորտում, կայքում ցուցադրում է Vbet ապրանքային նշանը պարունակող նշումներ, դրանք տեսանելի են նաև վճարային տերմինալների վրա։ Տերմինալների գովազդային վահանակի վրա առկա Fastex ծառայության գովազդում առկա է «MR. First» անիմացիոն կերպարի պատկերը V տառը խորհրդանշող ձեռքի ժեստով։ Իսկ «MR. First» անիմացիոն կերպարի լինկդինյան և ֆեյսբուքյան էջերում առկա են Vbet ապրանքային նշանը պարունակող հեշթեգեր և այլ գրառումներ։ 

Նշվում է նաև, որ «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման կայքում ջեքփոթ շահում առաջարկող «Mr. First» անիմացիոն կերպարն իր մեջ նույնպես պարունակում է կայծակի բրենդավորման տարր, իսկ կայծակի պատկերով արտաքին գովազդներ տեղադրված են Երևան քաղաքի ամենատարբեր հատվածներում: Ըստ ընկերության՝ կայծակի ոճայնացված պատկերի օգտագործումը խմբի կողմից անխուսափելիորեն ասոցացվելու է նաև խաղային ոլորտի հետ: Ընկերությունը նշել է, որ խմբի անդամ գրեթե բոլոր ընկերություններն իրենց ապրանքային նշաններում, գովազդային արշավների գրաֆիկական պատկերներում և կայքերում օգտագործում են նույնական «magenta» (մագենտա) գույնը կամ վերջինիս երանգները՝ այդ կերպ ևս ընդգծելով բոլոր ընկերությունների և դրանց արտադրանքի փոխկապվածությունը, ինչի շնորհիվ պայմանական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերության (Fastex) գովազդման միջոցով գովազդվում են նաև նույն կամ նման գունային երանգ կրող մնացյալ ընկերությունները, ներառյալ՝ «Vbet» ապրանքային նշանի ներքո հանդես եկող «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունը կամ հենց «Vbet» ապրանքային նշանը, որն ասոցացվում է սահմանափակ գովազդման հնարավորություն ունեցող խաղային ոլորտի հետ:

Ընկերությունը հայտնել է, որ խմբի անդամ ընկերությունները «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությանը պատկանող «Vbet» ապրանքային նշանի ներքո ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման գործունեություն են իրականացնում նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս:

Ի թիվս այլ երկրների՝ խմբի անդամ ընկերությունները գործունեություն են ծավալում նաև Ուկրաինայի Հանրապետությունում: Այստեղ խնդրո առարկա ընկերությունները հանդես են գալիս որպես մի շարք սպորտային միջոցառումների գլխավոր հովանավոր, ավելին՝ մի շարք առաջնություններ Ուկրաինայի Հանրապետությունում իրենց անվան մեջ կրում են «Vbet» ապրանքային նշանը, օրինակ՝ «Vbet Лira»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել