«Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն»․ Զելենսկին՝ ԻԼ-26-ի կործանման մասին
 |azatutyun.am|
12:02 - 25 հունվարի, 2024

«Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն»․ Զելենսկին՝ ԻԼ-26-ի կործանման մասին |azatutyun.am|

azatutyun.am: «Պնդելու եմ աղետի միջազգային հետաքննություն», - երեկ ուշ երեկոյան հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ մեկնաբանելով Բելգորոդի շրջանում երեկ ռուսական Իլ-76 ռազմական ինքնաթիռի կործանումը, որը, ըստ ռուսական կողմի, փոխանակման նպատակով ուկրաինացի ռազմագերիներ էր տեղափոխում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ օդանավը խոցվել է ուկրաինական բանակի կողմից։

«Ակնհայտ է, որ ռուսները խաղում են ուկրաինացի բանտարկյալների կյանքի, հարազատների զգացմունքների և մեր հասարակության հույզերի հետ»,- մասնավորապես, ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը, սակայն, որևէ խոսք չի ասել ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառների ու ինքնաթիռում փոխանակման նպատակով ռազմագերիների առկայության մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել