«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով
 |armeniasputnik.am|
13:34 - 18 հունվարի, 2024

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել։ Այս մասին դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով այդ, այսպես կոչված, միջանցքի առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին։

«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային մեկնաբանություններում շոշափել են հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր։ Խոսվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հաստատման թեմայի մասին։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից»,- ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, որը կանգնեցրել էր պատերազմը, ասվում էր` ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղությունով, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանապահ ծառայության մարմինները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել