Պետությունը դարձյալ արգելում է «ՄՏՍ-Հայաստանի» վաճառքը
 |civilnet.am|
12:57 - 15 հունվարի, 2024

Պետությունը դարձյալ արգելում է «ՄՏՍ-Հայաստանի» վաճառքը |civilnet.am|

civilnet.am: v class="entry-content">

«ՄՏՍ Հայաստան»-ի գործարքը կարող է տապալվել։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն ավելի վաղ համաձայնություն էր տվել կապի օպերատորի բաժնետոմսերի օտարմանը, հիմա արդեն դեմ է գործարքին։ Այդ մասին տեղեկանում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հունվարի 17-ի նիստի օրակարգի հարցերից մեկից։

Նոյեմբերի 9-ին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հավանություն էր տվել գործարքին: ՀԾԿՀ- ի որոշումից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 27-ին, սակայն, նախարարությունը առարկել է գործարքին։ Սա հաշվի առնելով` ՀԾԿՀ-ն որոշել է մերժել գործարքը։ «ՄՏՍ-Հայաստան»-ի գնորդը «Ֆեդիլքո գրուպ լիմիթեդ»-ն է։

Արդեն 1 տարուց ավելի է՝ պետական մարմինները չեն կողմնորոշվում՝ թույլատրել «ՄՏՍ-Հայաստան»-ի գործարքը, թե ոչ։ 2023-ի գարնանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեմ հանդես եկան այդ գործարքին։ Նոյեմբերին արդեն ՀԾԿՀ-ն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կողմ էին դրան։ Այժմ նորից պետական մարմինները դեմ են հանդես գալիս «ՄՏՍ-Հայաստան»-ի վաճառքին։

Նոյեմբերին, երբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Ռոբերտ Խաչատրյանը խոսում էր կապի օպերատորի գործարքի մասին, ասում էր՝ վաճառքի հայտը նայել են, ստուգել, տվել թույլտվություն։ Թե որ ֆիզիկական անձն է «ՄՏՍ-Հայաստան»-ի գնորդը, նա ասել էր՝ չի հիշում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել