ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին |panorama.am|
15:23 - 13 հունվարի, 2024

ՄԱԿ-ը զսպվածության կոչ է անում ինչպես Եմենի հութիներին, այնպես էլ կոալիցիոն ուժերին |panorama.am|

panorama.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր կողմերին «չլարել իրավիճակը» Կարմիր ծովում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենի հութիների թիրախներին:

Եվրոնյուզի հաղորդմամբ ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը շեշտել է, որ դա առաջին հերթին վերաբերում է հութիներին, որոնք պետք է դադարեցնեն իրենց հարձակումները։

Միևնույն ժամանակ մերձավորարևելյան որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Արևմուտքի ուժային միջամտությունը չի կանգնեցնի հութիներին, այլ նրանց համոզիչ հիմք կտա շարունակելու իրենց ուժեղ հակաարևմտյան գաղափարախոսությանը:

Մերձավոր Արևելքի հարցերով Chatam House-ի աշխատակցի խոսքով հութիները ոչ միայն «մահ Ամերիկային» դրոշներ են բարձրացնում հանուն կարգախոսների, այլևնրանք անկեղծորեն հավատում են դրան։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը հունվարի լույս 12-ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) ապստամբական շարժման օբյեկտներին:

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից ի վեր հութիները հայտարարել էին, որ հարվածներ կհասցնեն Իսրայելի տարածքին և թույլ չեն տա, որ նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ-Էլ-Մանդեբի նեղուցի ջրերով: 

Հարվածներից հետո Հութիները խոստացել են պատասխանել Եմենում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գործողություններին։

Իրանը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության կողմից Եմենի դեմ հարձակումները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել