Չի բացառվում, որ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագրի հարցում հետընթացի մասին հայտարարությունը կարող է կապված լինել Բոնոյի՝ Հայաստան այցի հետ. Զախարովա
 |tert.am|
16:20 - 12 հունվարի, 2024

Չի բացառվում, որ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագրի հարցում հետընթացի մասին հայտարարությունը կարող է կապված լինել Բոնոյի՝ Հայաստան այցի հետ. Զախարովա |tert.am|

tert.am: Չի բացառվում, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հարցում որոշակի հետընթաց կա, կարող է կապված լինել ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների գծով խորհրդական Լուիս Բոնոյի՝ օրերս Հայաստան կատարած այցի հետ. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իրոք, ինչ-որ կապ կարող է լինել այն բանում, որ նման եզրահանգումներ են եղել ամերիկացի  բանագնացի Երևան այցից անմիջապես հետո, բայց այդ հարցը պետք է ուղղել Հայաստանին», - նշել է նա:

«Կարծում եմ՝ ցանկացած գնահատական՝ հետընթացի, առաջընթացի կամ լճացման մասին, որը տալիս են պաշտոնական Երևանի ներկայացուցիչները կամ պաշտոնական մակարդակով ՀՀ ներկայացուցիչները, այդ երկրի բացարձակ արտոնությունն է։ Ավելի ճիշտ է մանրամասներն իմանալ մեր հայ գործընկերներից։ Նրանք, որպես ինքնիշխան պետության ներկայացուցիչ, անվերապահ իրավունք ունեն սեփական գնահատականները տալու»,- ասել է Զախարովան։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Բաքվում հրաժարվել են ընդունել Բոնոյին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել