Փաստերը կեղծելու փորձ․ Զախարովան՝ խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունների մասին
 |armeniasputnik.am|
14:16 - 12 հունվարի, 2024

Փաստերը կեղծելու փորձ․ Զախարովան՝ խաղաղապահների վերաբերյալ հայտարարությունների մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հայաստանյան մի շարք քաղաքական գործիչների հայտարարություններն այն մասին, որ ՌԴ խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և թույլ են տվել բնակչության էթնիկ զտումներ:

Այսօրվա ճեպազրույցի ժամանակ Զախարովան այդ հայտարարություններն անվանել է ապակառուցողական, որոնք նման են փաստերը կեղծելու փորձի՝ պատասխանատվությունն իրենց վրայից հանելու համար:

«Մենք տեսնում ենք այդ հայտարարությունները, համարում ենք դրանք ապակառուցողական և ամենակարևորը՝ իրականությանը չհամապատասխանող։ Տարօրինակ է, որ դրանք շարունակվում են։ Մենք վստահելի, ամուր երկխոսություն ենք հաստատել Հայաստանի ԱԳՆ գործընկերների հետ», - ասել Է Զախարովան։

Նա նշել է, որ ռուսական կողմը այդ հայտարարությունների վերաբերյալ իր դիրքորոշումը բազմաթիվ անգամ է հայտնել, ասել է, որ դրանք միայն նոր խնդիրներ են բերում երկկողմ հարաբերություններում և հաստատ ոչ մի բանի չեն նպաստում՝ ո՛չ երկկողմ օրակարգի ամրապնդմանը, ո՛չ տարածաշրջանային խնդիրների լուծմանը:

Նա չի բացառել, որ դա կարող է ձեռնտու լինել ինչ-որ մեկին Հայաստանում կամ նրա սահմաններից դուրս:

Զախարովան որպես ապացույց ներկայացրել է ՌԴ Դաշնության խորհրդի որոշումը, որում ամրագրված են Լեռնային Ղարաբաղ ռուսական խաղաղապահ զորակազմ ուղարկելու նպատակները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել